Մեծ Բրիտանիան գրանցում է «AstraZeneca» առաջին պատվաստանյութը
Աշխարհում
14:16 30/12/2020
Աշխարհ

Մեծ Բրիտանիան գրանցում է «AstraZeneca» առաջին պատվաստանյութը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել են պատվաստանյութի օգտագործումը, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի և բրիտանա-շվեդական «AstraZeneca» դեղագործական ընկերության կողմից: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Կառավարությունն այսօր ընդունել է Դեղերի և առողջապահական արտադրանքի վերահսկման գործակալության առաջարկությունը՝ «AstraZeneca»- ի և Օքսֆորդի համալսարանի կողմից ստեղծված կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը թույլատրելու մասին», - ասված է հայտարարության մեջ:

Այսպիոսվ, Մեծ Բրիտանիան դառնում է այս պատվաստանյութը գրանցող առաջին երկիրը:

Placeholder
Մեծ Բրիտանիան գրանցում է «AstraZeneca» առաջին պատվաստանյութը