Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ պետերը
Քաղաքական
17:21 30/12/2020
Հայաստան

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ պետերը

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև:

ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:
 

Placeholder
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ պետերը