Իրանը սկսում է ուրանի արտադրությունը
Քաղաքական
18:52 04/01/2021
Տարածաշրջան

Իրանը սկսում է ուրանի արտադրությունը

Իրանն այսօր՝ հունվարի 4-ին, կրկին սկսել է մինչև 20 տոկոս հարստացումով ուրանի արտադրությունը, ինչը համարվում է զենք։ Այս մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Մի քանի րոպե առաջ Ֆորդոյի համալիրում սկսվեց մինչև 20 տոկոս հարստացված ուրանի արտադրության գործընթացը»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել էր ուրանի արտադրությունը վերսկսելու իր որոշման մասին: 

Իսրայելում Իրանի իշխանությունների կողմից ռազմական միջուկային ծրագրի իրականացումը համարել են միտումնավոր քայլ: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter- ի իր միկրոբլոգում հավաստիացրել է, որ հրեական պետությունը թույլ չի տա Իրանին միջուկային զենք արտադրել:

Placeholder
Իրանը սկսում է ուրանի արտադրությունը