Airthings Masters-ում Լևոն Արոնյանը երկրորդ տեղը զբաղեցրեց
Սպորտ
13:30 04/01/2021
Հայաստան

Airthings Masters-ում Լևոն Արոնյանը երկրորդ տեղը զբաղեցրեց

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Airthings Masters» շախմատային առցանց մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրեց։

Եզրափակիչում հայ շախմատիստը մրցում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Շաբաթ օրը կայացած խաղի առաջին կեսից (չորս պարտիա) հետո Արոնյանը զիջում էր 1,5:2,5 հաշվով:

Հայաստանցի գրոսմայստերը չորրորդ պարտիայում պարտվեց սպիտակ խաղաքարերով և երեք պարտիա ոչ-ոքի ավարտեց: Հունվարի 3-ին կայացել է խաղի երկրորդ կեսը։ Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել առաջին և երրորդ պարտիաներում, իսկ երկրորդում պարտվել է:

Քառորդ եզրափակիչում Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Հիկարու Նակամուրային (2,5:1,5, 2:0), իսկ կիսաեզրափակիչում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ 3: 1, 2:1:

«Play Magnus Group»-ի կազմակերպած այս մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և ավարտվել՝ հունվարի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, հաղթողը ստանում է 60 000 դոլար:

Placeholder
Airthings Masters-ում Լևոն Արոնյանը երկրորդ տեղը զբաղեցրեց