Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ այս հարցերի պատասխանները
Քաղաքական
16:45 03/01/2021
Հայաստան

Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ այս հարցերի պատասխանները

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մի քանի հարցեր է հրապարակյին կերպով ուղղել Նիկոլ Փաշինյանին.

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:

Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝

- Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված.
- արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.
- ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:

Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»։

ՀԱՐՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել...

Опубликовано Արա Զոհրաբյան Воскресенье, 3 января 2021 г.

 

Placeholder
Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ այս հարցերի պատասխանները