Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 35 վարորդի
Իրավունք
14:40 04/01/2021
Հայաստան

Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 35 վարորդի

Եթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«Հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Placeholder
Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 35 վարորդի