Թամար Գաբունիա. Մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ կորոնավիրուսի նոր տեսակը երիտասարդներին ավելի մեծ վնաս կհասցնի
Տարածաշրջան
18:01 05/01/2021
Տարածաշրջան

Թամար Գաբունիա. Մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ կորոնավիրուսի նոր տեսակը երիտասարդներին ավելի մեծ վնաս կհասցնի

Վրաստանում ուսումնասիրվել են այն պացիենտների կապերը, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսի նոր շտամ: Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, կան որոշ ենթադրություններ, որ կորոնավիրուսի նոր շտամը ակտիվորեն վնասում է երիտասարդներին, չնայած դա գիտականորեն հիմնավորված չէ:

«Մեկ դեպքի բոլոր շփումները ուսումնասիրվել են և գտնվում են մեկուսացման մեջ: Այս կապակցությամբ իրականացվել է ամբողջական, խորը համաճարակաբանական ուսումնասիրություն:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ խմբին է առավելապես վնասում այս շտամը, ապա այս փուլի համար գիտականորեն ոչ մի տարբերություն հիմնավորված չէ: Մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ այս շտամը շատ ակտիվորեն կվնասի երիտասարդ բնակչությանը: Այս կապակցությամբ արվել են որոշ ենթադրություններ, չնայած այս տվյալները չեն հաստատվել:

Միակ բանը, որ հայտնի է, այն է, որ դրա տարածման արագությունը կարող է ավելի բարձր լինել, քան նախնական տարբերակի դեպքում», – 1tv.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Թամար Գաբունիան:

Placeholder