Կորոնավիրուսը ժամանակի ընթացքում կդառնա ավելի մեղմ. վարակաբան
Աշխարհում
11:23 05/01/2021
Աշխարհ

Կորոնավիրուսը ժամանակի ընթացքում կդառնա ավելի մեղմ. վարակաբան

Կորոնավիրուսը ժամանակի ընթացքում ավելի մեղմ տեսքով կանցնի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու, վարակաբան Նիկոլայ Մալիշևը։

Նրա խոսքով, որպեսզի կորոնավիրուսի տարածումը նվազի, պատվաստում է պահանջվում, բայց այն ամբողջովին չի վերանա, և կլինի այնպես, ինչպես 2009 թ. գրիպի դեպքում.  սկզբում դժվար էր, դեպքերը շատ էին և ծանր, իսկ հետո այն նմանվեց սովորական շնչառական հիվանդության:

«Այսպես թե այնպես, մենք ստիպված կլինենք նրա հետ ապրել մնացած ամբողջ ժամանակ: Երկար ժամանակ, բայց ոչ այն նույն որակով, ինչ հիմա: Հետագայում՝ այդքան ծանր չի լինի», - ասել է Մալիշևը:

Placeholder