05.01.2021. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:08 05/01/2021
Հայաստան

05.01.2021. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 1601 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Առողջացել է 928 մարդ։ Մեկ օրում մահացել է 15 մարդ։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160544 դեպք, որոնցից 145759-ն` առողջացած, 2878-ը` մահվան ելքով:  Մահվան ևս  692 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 600306 թեստավորում:


 

Placeholder
05.01.2021. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է