ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի ներկայացրած ևս մեկ դիմում՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելով միջանկյալ միջոց
Իրավունք
17:24 05/01/2021
Հայաստան

ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի ներկայացրած ևս մեկ դիմում՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելով միջանկյալ միջոց

Հունվարի 4-ին Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առ(անգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից։ 

«Միաժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ Դատարանի կանոնների 39 § 2 դրույթի հիման վրա։

Հաշվի առնելով ռազմագերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը և հարցի զգայուն լինելը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերով նշված անձանց անունները և/կամ այլ անհատականացնող տվյալները հրապարակելուց»,- հայտնում են գրասենյակից։ 

 

Placeholder
ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի ներկայացրած ևս մեկ դիմում՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելով միջանկյալ միջոց