Իրանի հյուսիսում ԱԹՍ-ներով լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում
Քաղաքական
18:44 05/01/2021
Տարածաշրջան

Իրանի հյուսիսում ԱԹՍ-ներով լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում

Իրանի զինված ուժերը երկրի հյուսիսային Սեմնան նահանգում սկսել է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրավված են նաև մարտական անօդաչու թռչող սարքեր: Լուրը հաղորդում է իրանական tasnimnews.com լրատվական կայքը:

Գործողությունները ղեկավարող Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալի խոսքով՝ ցամաքային, օդային ու ծովային ուժերի ստարաբաժանումները զորավարժություններում իրականացնում են իրական պատերազմական պայմաններին  համապատասխան գործողություններ::

Ծովակալ Մահմուդ Մուսավին ընդգծել է, որ իրականացվելու են տարբեր մարտական գործողություններ, ներառյալ՝ օդային հետախուզում, օդային տարածքների միջև հրթիռների արձակում, ռումբերի և մեծ ճշգրտության հրթիռների օգտագործմամբ ցամաքային թիրախների ոչնչացում և ինքնասպան ԱԹՍ-ների կիրառում:

Նա հայտնել է, որ ռազմածովային ԱԹՍ-ները թռիչքներ կկատարեն հարավային ջրերի ռազմանավերից, իսկ մահապարտ-անօդաչու թռչող սարքերը հեռահար թռիչքներ կիրականացնեն՝ թշնամու օդային տարածքներ խորը ներթափանցման միջոցով կենսական նշանակության թիրախները խոցելու վարժանքներ իրականացնելու նպատակով:

Ծովակալը նաև նշել է, որ զորավարժությունների վայրում բանակը մարտական անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես է անցկացնում:

Placeholder
Իրանի հյուսիսում ԱԹՍ-ներով լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում