Ալիևը հայտարարել է Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
Քաղաքական
17:44 05/01/2021
Տարածաշրջան

Ալիևը հայտարարել է Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը հայտարարել է երկրի մշակութային մայրաքաղաք։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

Շուշին ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել նոյեմբերի 8-ից։

«Ես հայտարարում եմ Շուշան Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ Շուշան արժանի է դրան»,- ասել է Ալիևը երկրի մշակույթի նախարարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

Ալիևի խոսքով, քաղաքում վերականգնվելու են կրոնական և պատմական հուշարձանները։

Placeholder
Ալիևը հայտարարել է Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք