Երեկ հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ. Ոստիկանություն
Իրավունք
12:51 05/01/2021
Հայաստան

Երեկ հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ. Ոստիկանություն

Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել  են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝  ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ, մասնավորապես, հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

 

Placeholder
Երեկ հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ. Ոստիկանություն