06.01.2021. Կորոնավիրուսի 309 նոր դեպք է գրանցվել, ևս 12 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:25 06/01/2021
Հայաստան

06.01.2021. Կորոնավիրուսի 309 նոր դեպք է գրանցվել, ևս 12 մարդ մահացել է

Երեկ՝ հունվարի 5-ին կատարվել է 1462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք:

«Ունենք 817 առողջացած և 12 մահվան դեպք»,-հայտնում են ԱՆ-ից։

Հունվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160853 դեպք, որոնցից 146576-ն` առողջացած, 2890-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11695 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 601768 թեստավորում:

Հայաստանում համավարակից ի վեր պաշտոնական տվյալների համաձայն  կորոնավիրուսով 3 582 հիվանդ է մահացել։


Placeholder