ԵՄ 13 երկրների ԱԳ նախարարները կոչ են արել պատվաստանյութերը տրամադրել Հայաստանին ու ԱլԳ երկրներին մինչև գարուն
Քաղաքական
09:44 07/01/2021
Աշխարհ

ԵՄ 13 երկրների ԱԳ նախարարները կոչ են արել պատվաստանյութերը տրամադրել Հայաստանին ու ԱլԳ երկրներին մինչև գարուն

Եվրամիությունը պետք է մշակի Արևելյան գործընկերության ծրագրի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) կորոնավիրուսի դեմ արևմտյան պատվաստանյութերին հասանելիության պարզեցված մեխանիզմ`որպես «գործընկեր երկրներին աջակցության ուժեղ ազդանշան» մինչև 2021 թվականի գարուն: Այս մասին ասվում է Եվրամիության 13 երկրների արտաքին գործերի նախարարների՝ Եվրահանձնաժողովին ուղղված նամակում, գրում է Tass-ը։

«Մենք Եվրահանձնաժողովին հորդորում ենք արագ մշակել օժանդակ մեխանիզմ, որը նման է Արևմտյան Բալկաններում պատվաստանյութեր մատակարարելու մեխանիզմին: Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովում (2021 թ. առաջին կեսին) մենք պետք է ուժեղ և համակարգված ազդանշան ուղարկենք այս ծրագրի ռազմավարական նշանակության մասին: Կորոնավիրուսը կդառնա այս ազդանշանի կարևոր բաղադրիչը: Վստահ ենք, որ այդ գործողությունները կգնահատեն բարձր մակարդակի այս պետությունների կառավարությունները և քաղաքացիական հասարակությունները և կբարձրացնեն Եվրոպական միության աշխարհաքաղաքական դերն աշխարհում», - ասվում է նամակում, որը ստորագրել են ԵՄ բոլոր Արևելյան Եվրոպայի երկրների, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները:

Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը նշել է, որ պատվաստանյութերի պարզ մատչելիության ապահովումն այսօր դիվանագիտական ազդեցության կարևոր գործիք է, որը պետք է լայնորեն օգտագործվի։

Placeholder
ԵՄ 13 երկրների ԱԳ նախարարները կոչ են արել պատվաստանյութերը տրամադրել Հայաստանին ու ԱլԳ երկրներին մինչև գարուն