Աղդամի մզկիթի շիական ինքնությունը պահպանվել է նույնիսկ այդ տարածաշրջանում հայերի վերահսկողության ժամանակ․ Pars Today
Մշակույթ
10:10 07/01/2021
Տարածաշրջան

Աղդամի մզկիթի շիական ինքնությունը պահպանվել է նույնիսկ այդ տարածաշրջանում հայերի վերահսկողության ժամանակ․ Pars Today

Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերից մեկը Աղդամի պատմական մզկիթի շիական ինքնության աղավաղումը կանխելու համար, տարածել է մզկիթի ճակատին տեղադրված հուշատախտակի լուսանկարը: Այս մասին գրում է Pars Today-ը։

Եթե թուրք եղբայրները փորձեն  Աղդամի պատմական մզկիթը  վերածել այսինչ հազրաթի անվան մզկիթի, այս լուսանկարը դրեք թուրքերի և Ադրբեջանում նրանց լրտեսների առջև:

Աղդամի մզկիթի մուտքի դարպասի վերևում գրված է.

Առաջին տող՝ «Չկա այլ Աստված Ալլահից բացի,Մոհամմադ Ռասուլոլլահ, Ալի Վալիոլլահ»:

Երկրորդ տող՝ Բիսմիլլա ալ-Ռահման ալ-Ռահիմ(Հանուն Բարեգութ Աստծո)

Երրորդ տող՝ Ֆաթհ այա(Ֆաթհ սուրահի առաջին այա)

Չորրորդ տող՝ Նաջմ սուրահի 39-րդ այա

Հինգերորդ տող՝ Ապավինել Իմամ Ռեզային

Վեցերորդ տող՝ Հեջր սուրահի 92-րդ և 93-րդ այաներ

Աղդամի մզկիթի շիական ինքնությունը պահպանվել է նույնիսկ այդ տարածաշրջանում հայերի վերահսկողության ժամանակ, բայց Ադրբեջանում Թուրքիայի մեծ ազդեցությամբ ու միջամտություններով Աղդամի և Շուշիի մզկիթների ինքնությունն աղավաղվելու հետ կապված մտահոգությունները մեծացել են:

 

Placeholder