Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել «Եռաբլուրում»
Իրավունք
10:46 07/01/2021

Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել «Եռաբլուրում»

«Այսօր Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Եռաբլուր՝ Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելու այնտեղ ննջող մեր հերոս քաջորդիներին և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար»,-այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

Հայ Առաքելական եկեղեցում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմանները և աղոթում նրանց հոգիների համար, գրում է Qahana.am-ը։

Մայր Աթոռի Միաբանության մասնակցությամբ հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ին, Սուրբ Գայանե վանքում նախատեսված է Սուրբ Պատարագ և հոգեհանգիստյան արարողություն: Հանրապետության այլ եկեղեցիներում նույնպես արարողություններ են նախատեսված:

 

 

Այսօր Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Եռաբլուր՝ Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելու այնտեղ ննջող մեր հերոս քաջորդիներին և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար։

Posted by Vahram Qahana Melikyan on Wednesday, January 6, 2021

 

Placeholder
Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել «Եռաբլուրում»