Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո ԱՄՆ-ում բժիշկը մահացել է
Աշխարհում
09:55 08/01/2021
Աշխարհ

Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո ԱՄՆ-ում բժիշկը մահացել է

ԱՄՆ-ում բժիշկը մահացել է Pfizer-ի կորոնավիրուսի պատվաստանյութով պատվաստվելուց ընդամենը երկու շաբաթ անց։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով նրա կնոջը:

Բժշկի կինն ասել է, որ իր 56-ամյա ամուսինը պատվաստվել էր դեկտեմբերի 18-ին, իսկ 16 օր անց մահացել։

«Իմ կարծիքով, նրա մահը 100 տոկոսով կապված էր պատվաստանյութի հետ: Այլ բացատրություն չկա»,- ասել է նա։

Կինը պատմել է, որ Մայքլը վարում էր ակտիվ կենսակերպ, չէր ծխում, միայն երբեմն ալկոհոլ էր օգտագործում: Բացի այդ, առողջական ստուգման ընթացքում նրա մոտ ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվել:

Պատվաստումից երեք օր անց տղամարդը ձեռքերում և ոտքերում կարմիր բծեր է նկատել, ինչը նշանակում է ենթամաշկային արյունազեղում: Հետազոտության ընթացքում բժշկի մոտ հայտնաբերվել է թրոմբոցիտների սուր պակաս:

Բժիշկները նրա մոտ ախտորոշել են իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա՝ արյան խանգարում, որը բնութագրվում է արյան մեջ թրոմբոցիտների քանակի նվազումով։ Բժիշկները փորձել են փրկել տղամարդու կյանքը, բայց հունվարի 3-ին նա մահացել է ուղեղային արյունազեղումից, մինչ նրան կվիրահատեին:

Pfizer-ի մամուլի ծառայությունից նշել են, որ իրենք հետաքննում են Մայքլի մահը: Ընկերության մասնագետներն ասել են նաև, որ իրենք դեռ ուղիղ կապ չեն տեսնում պատվաստանյութի և տղամարդու մահվան միջև:
 

Placeholder
Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո ԱՄՆ-ում բժիշկը մահացել է