Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է պոլսահայ համայնքին
Տարածաշրջան
13:50 08/01/2021
Տարածաշրջան

Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է պոլսահայ համայնքին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել հայ համայնքին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Այս մասին, ermenihaber-ի հաղորդմամբ, Իմամօղլուն գրառում է արել Twitter-ում։

«Շնորհավոր մեր հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը, թող այն լիություն ու առատություն բերի»,- գրել է նա։ 

 

 

Placeholder
Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է պոլսահայ համայնքին