Արցախում աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը
Տնտեսություն
19:37 08/01/2021
ԼՂՀ

Արցախում աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը

Արցախում բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն անցած տարվա դեկտեմբերի 30-ին ընթացիկ գներով կազմել է 59 հազար 679,3 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 33 հազար 717,1 դրամ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի վիճակագրական ծառայությունը՝ մանրամասնելով, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 1,8 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ`1,5 տոկոսով:

Placeholder
Արցախում աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը