ԱՄՆ դաշնային իշխանությունները հետաքննում են Վաշինգտոնում ոստիկանության սպայի մահը
Իրավունք
19:24 08/01/2021
Աշխարհ

ԱՄՆ դաշնային իշխանությունները հետաքննում են Վաշինգտոնում ոստիկանության սպայի մահը

ԱՄՆ դաշնային իշխանությունները հետաքննելու են Կապիտոլիումի ոստիկանության սպայի մահը, որը մահացու վիրավորում է ստացել  ԱՄՆ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է CNN հեռուստաալիքը,փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ աղբյուրի՝ հետաքննության արդյունքների հիման վրա դատախազությունը կարող է սպանության   մեղադրանքով գործ հարուցել։ Այժմ միջադեպի հանգամանքները հետաքննում են Կապիտոլիումի ոստիկանությունը և Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանը:

Հինգշաբթի երեկոյան հայտարարվել է իրավապահ սպա Բրայան Սիկնիկի մահվան մասին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա «վիրավորվել է ցուցարարների հետ ֆիզիկական շփման արդյունքում»:

 

Placeholder
ԱՄՆ դաշնային իշխանությունները հետաքննում են Վաշինգտոնում ոստիկանության սպայի մահը