09.01.2021. Կորոնավիրուսի 379 նոր դեպք է գրանցվել, ևս 18 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:11 09/01/2021
Հայաստան

09.01.2021. Կորոնավիրուսի 379 նոր դեպք է գրանցվել, ևս 18 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2123 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 379 նոր դեպք: Առողջացել է 932 մարդ։ Մեկ օրում մահացել է 18 մարդ։  Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հունվարի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161794 դեպք, որոնցից 148893-ն` առողջացած, 2922-ը` մահվան ելքով: Մահվան ևս  700 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9279 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 606809 թեստավորում:


 

Placeholder