Առաջիկա շաբաթները COVID-19-ի պատճառով Գերմանիայի համար ամենաբարդն են լինելու. Մերկել
Աշխարհում
15:04 09/01/2021
Աշխարհ

Առաջիկա շաբաթները COVID-19-ի պատճառով Գերմանիայի համար ամենաբարդն են լինելու. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթները ամենադժվարը կլինեն իր երկրի համար՝ կապված կորոնավիրուսային համաճարակի տարածմամբ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Նրա խոսքով, Գերմանիան և եվրոպական այլ երկրներ բախվելու են երկրորդ վտանգավոր ալիքի հետ:

«Ձմռան հաջորդ շաբաթները, ամենայն հավանականությամբ, համաճարակի առումով ամենադաժանն են լինելու», - ասել է կանցլերը:

Նա նշել է, որ շատ կլինիկաներում բժիշկներն ու առողջապահության մասնագետները աշխատում են իրենց սահմաններում: Մերկելը նաև հավելել է, որ դժվար է հաշվարկել հիվանդության աճի վրա Ամանորի և Սուրբ ծննդյան տոների ազդեցությունը:

«Մեր նպատակը պարզ է. մենք պետք է  էապես կրճատենք հիվանդության նոր դեպքերի թիվը, յոթ օրվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով 50 նոր դեպք պետք է լինի», - ընդգծել է Գերմանիայի կանցլերը:
 

Placeholder
Առաջիկա շաբաթները COVID-19-ի պատճառով Գերմանիայի համար ամենաբարդն են լինելու. Մերկել