Հնդկաստանում հիվանդանոցի հրդեհի հետևանքով առնվազն 10 նորածին է մահացել
Աշխարհում
10:38 09/01/2021
Աշխարհ

Հնդկաստանում հիվանդանոցի հրդեհի հետևանքով առնվազն 10 նորածին է մահացել

Առնվազն 10 նորածին է մահացել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 02: 00-ին (Երևանի ժամանակով  00:30) Բհանդարա շրջանի հիվանդանոցներից մեկում, որտեղ  նորածինների խնամքի բաժանմունքում պահվում էր 17 երեխա:

Յոթ նորածնի փրկվել հաջողվել է, բայց նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել։
Հրդեհի պատճառները պարզվում են: Նախնական տվյալներով ՝ հրդեհի պատճառ է դարձել էլեկտրական ցանցի կարճ միացումը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ:

«Ցավալի ողբերգություն։ Մենք կորցրեցինք անգին կյանքեր: Իմ մտքերը մահացածների ընտանիքների հետ են: Հուսով եմ, որ վիրավորները հնարավորինս շուտ կկազդուրվեն»,- գրել է նա իր թվիթերյան էջում։
 

Placeholder