Չինաստանի բնակիչները COVID-19-ի դեմ պատվաստանյութ կստանան անվճար
Աշխարհում
11:29 09/01/2021
Աշխարհ

Չինաստանի բնակիչները COVID-19-ի դեմ պատվաստանյութ կստանան անվճար

Չինաստանի բնակիչները կկարողանան անվճար պատվաստել COVID-19- ի դեմ հենց պատվաստանյութերը հանրությանը հասանելի դառնան, շաբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական առողջապահական կոմիտեի ղեկավարի տեղակալ Զենգ Յիքսինը:

«Առանցքային պոպուլյացիաների համար կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման ժամանակահատվածում (ռիսկային խմբեր, խմբ.), որը մեկնարկել է 2020 թ. դեկտեմբերի 15-ին, կառավարությունը երաշխավորել է պատվաստանյութի հասանելիությունը», - ասել է Զենգ Յիքսինը:

Նա նաև ասել է, որ պատվաստումների ժամանակ հայտնաբերվել են դեպքեր, երբ որոշ տեղերում բնակչությունից գումար են պահանջել պատվաստանյութի համար, սակայն այդ խնդիրն արագ շտկվել է:

Placeholder
Չինաստանի բնակիչները COVID-19-ի դեմ պատվաստանյութ կստանան անվճար