Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2058 նոր դեպք, մահացել է ևս 22 մարդ
Տարածաշրջան
12:53 09/01/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2058 նոր դեպք, մահացել է ևս 22 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2058 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:

1tv.ge-ի հաղորդմամբ, ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 149 թեստ, այստեղից 11 095-ը՝ հակագենի արագ թեստով և 7 054-ը՝ PCR:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 238 086 դեպք: Ապաքինվել է ևս 529 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 224 718:

Կորոնավիրուսից մահացել է ևս 22 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 750:

Կարանտինային գոտիներում ունենք 512 մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2058 նոր դեպք, մահացել է ևս 22 մարդ