Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը
Աշխարհում
10:00 11/01/2021
Աշխարհ

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը

Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամ։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

Նա նշել է, որ վիրուսի այս մուտացիան մեկ մարդու մոտ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից վերադարձած ռուսաստանցիների հետազոտությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին հայտնի դարձավ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի SARS-CoV-2 նոր մուտացիայի մասին: Նոր շտամը ավելի արագ է տարածվում և հասարակությունից պահանջվում է ավելի մեծ զգուշություն:

Placeholder
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը