Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված երկարատև բացասական հետևանքները
Չինացի գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված երկարատև բացասական հետևանքները: The Lancet-ում հրապարակված նրանց աշխատանքի արդյունքները ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ին:
Ուսումնասիրությունն անցկացվել է COVID-19 ունեցող հիվանդների շրջանում, ովքեր 2020 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում դուրս են գրվել Ցզին Ին-Տան հիվանդանոցից: Վարակվածների միջին տարիքը 57 տարեկան է եղել: Փորձի 1733 մասնակիցների 52%-ը արական սեռի ներկայացուցիչներ են եղել:
«Վարակման սուր փուլից վեց ամիս անց հիվանդներին հիմնականում անհանգստացրել են հոգնածությունը կամ մկանների թուլությունը (63% -ը), քնի խնդիրները (26%), տագնապը կամ դեպրեսիան (23%)»,-ասված է հետազոտության մեջ:
Գիտնականները նշել են, որ մարդիկ, որոնք կորոնավիրուսային վարակը ծանր են տարել, ունեցել են թոքերի դիֆուզիոն ֆունկցիաների խախտում և երկարաժամկետ վերականգնման համար օգնության կարիք են զգացել:
ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է 87,5 միլիոն SARS-CoV-2 վարակ: Դրանցից 1,9 միլիոնը մահացել է: Դեպքերի մեծ մասը՝ 21,4 միլիոնը գրանցվել է Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը և Բրազիլիան: