Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
11.01.2021. Կորոնավիրուսի 157 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 1025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք: Առողջացել է 561 մարդ: Մեկ օրում մահացել է 4 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով: Մահվան ևս 702 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 609930 թեստավորում: