2020 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսության ակտիվությունը նվազել է 7.2%-ով
Տնտեսություն
13:14 11/01/2021
Հայաստան

2020 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսության ակտիվությունը նվազել է 7.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020 թվականի հունվար-նոյեմբերին 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 7.2%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-նոյեմբերին նվազել է 0.2%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 12.4%-ով, որի շրջանակներում արտահանումը նվազել է 5.2 %-ով: Ամենամեծ անկումը գրանցվել է ներմուծման ոլորտում՝ 15.9%:

Էական նվազում է արձանագրվել շինարարության ոլորտում՝ 11.2%, առևտրի շրջանառությունում՝ 13.5%, ծառայությունների ոլորտում՝ 13.6%:

Ներկայացված ցուցանիշների համաձայն, սպառողական գների ինդեքսը նվազել է 0,1%-ով, իսկ  արդյունաբերական ապրանքներինը բարձրացել է 2.2%-ով:

Դրա դիմաց 5.9 %-ով բարձրացվել է պետական աշխատողների անվանական աշխատավարձը, իսկ մասնավոր հատվածում՝ 3.2%-ով։

Ըստ վիճակագրական տվյալների՝ գրանցվել է նաև 0,4 % աճ առևտրի շրջանառության ոլորտում, իսկ ծառայությունների ծավալում անկում՝ 4.3%-ով։ 

Հատկանշական է, որ Վիճակագրական կոմիտեն չի հրապարակել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը:

 

Placeholder
2020 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսության ակտիվությունը նվազել է 7.2%-ով