Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը  շարունակում է մնալ չլուծված․Ն․ Փաշինյան
Քաղաքական
19:55 11/01/2021
Հայաստան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված․Ն․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է մնալ չլուծված հարց: Այս մասին եռակողմ հանդիպումից հետո ճեպազրույցի ընթացքում ասել է  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, այս հակամարտությունը մնում է չլուծված: Իհարկե, մեզ հաջողվել է ապահովել հրադադարի ռեժիմ, բայց դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Այս հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»,-ասել է նա:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում։

Հաջորդ չլուծված խնդիրը, ինչպես հայտնել է  Փաշինյանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցն է։  

«Մենք չկարողացանք ամբողջությամբ լուծել ռազմագերիների հարցը: Սա շատ զգայուն խնդիր է, և մենք պետք է այն հնարավորինս շուտ լուծենք», - ասել է Փաշինյանը:

Մինչդեռ  Ադրբեջանի նախագահը օգտակար ու բեղմնավոր է համարում  Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումը:

Ալիևը կարևորել է Փաշինյանի և Պուտինի հետ հանդիպումը տարածաշրջանի հետագա զարգացման համատեքստում: Ալիևը հույս է հայտնել, որ հարևան երկրները ակտիվորեն կմասնակցեն Կովկասի հարավում տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծմանը: Ալիևը շնորհակալություն է  հայտնել Պուտինին հրավերի համար՝օգտակար ու բեղմնավոր համարելով  Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումը:

 

Placeholder
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված․Ն․ Փաշինյան