Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպման շուրջ
Այսօր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները համակարգելու շրջանակներում Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող մի շարք հարցեր: Հաշվի առնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը` նշվեց, որ նախևառաջ այս հանդիպմանը նախատեսվում է դիտարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նպաստելու Ռուսաստանի ջանքերին: Շեշտը դրվել է բախումների արդյունքում տուժած բնակչությանը հրատապ մարդասիրական օգնության կարևորության վրա, այդ թվում` միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:
Ելիսեյան պալատն էլ հայտնել է, որ Էմանուել Մակրոնը «պնդել է մարդասիրական ասպեկտները և հիշեցրել քաղաքական կարգավորմանն ուղղված աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը, որը կպահանջի միջազգային համաձայնեցում»։ Երկու նախագահները «պայմանավորվել են պահպանել սերտ համակարգում այս հեռանկարում», գրում է Le Parisien-ը։
Կրեմլի կայքից տեղեկանում ենք նաև, որ Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ԼՂ կարգավորման հարցերով, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: