12.01.2021. Կորոնավիրուսի 355 նոր դեպք է գրանցվել, ևս 15 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:05 12/01/2021
Հայաստան

12.01.2021. Կորոնավիրուսի 355 նոր դեպք է գրանցվել, ևս 15 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 1885 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք: Առողջացել է 729 մարդ: Մեկ օրում մահացել է 15 մարդ: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք, որոնցից 150602-ն` առողջացած, 2941-ը` մահվան ելքով: Մահվան ևս  707 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 611815 թեստավորում:


 

Placeholder