Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սլուցկի. Պուտինի, Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածությունները կօգնեն բարելավել կյանքը Ղարաբաղում
Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն այժմ «ավելի ու ավելի պատմություն է դառնում, և կայուն խաղաղություն է գալիս նրա հողի վրա»: Այս մասին գրում է Tass-ը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հաջորդած պայմանավորվածությունները թույլ կտան վերականգնել Լեռնային Ղարաբաղի ամբողջ ենթակառուցվածքը և բարելավել խաղաղ բնակիչների կյանքը»,-լրագրողներին ասել է Սլուցկին:
Ըստ նրա, 30 տարի շարունակվող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում այժմ «ավելի ու ավելի շատ պատմություն է դառնում, և կայուն խաղաղություն է գալիս»:
«Եվ դրանում կա Ռուսաստանի՝ որպես արդյունավետ միջնորդի մեծ դերը: Այս փաստը ճանաչում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական», - շեշտել է Սլուցկին:
Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանը կշարունակի «օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, իսկ խաղաղապահները կշարունակեն պահպանել խաղաղությունը տարածաշրջանում»:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն՝ «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակման շուրջ», սակայն Ալիևը չի համաձայնել վերադարձնել հայ ռազմագերիներին։