Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը հպարտություն կլինի ճապոնացիների համար․ Թոմաս Բախ
Սպորտ
18:06 12/01/2021
Հայաստան

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը հպարտություն կլինի ճապոնացիների համար․ Թոմաս Բախ

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը իր հերթական հարցազրույցի ընթացքում անդրադարձել է սպասվող օլիմպիական խաղերի անցկացմանը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Նա մասնավորապես ասել է․

«Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը հպարտություն կլինի  ճապոնացիների համար: Համաշխարհային սպորտի այդ մարզահանդեսը  աշխարհին հույս ու հավատ կներշնչի»։

Նա նաև նշել է, որ հասկանալի է համաճարակի ընթացքում խաղերը հյուրընկալելու  մտահոգությունները։

«Ճապոնիայում, չնայած համավարկի տարածմանը, շարունակվում են մրցումներ անցկացվել, ինչպես նաև ընթանում է պատվաստանյութի  փորձարկումը և թեստային  մեթոդների մշակումը»,- տեղեկացրել է ՄՕԿ նախագահը։

Placeholder