Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը  բացասաբար է վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային օլիմպիական խաղերն անցկացնելուն
Աշխարհում
14:03 12/01/2021
Աշխարհ

Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային օլիմպիական խաղերն անցկացնելուն

Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը  բացասաբար է վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային օլիմպիական խաղերն անցկացնելուն։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը։

Գործակալության հարցման արդյունքում պատահականորեն ընտրվել է 715 տնային տնտեսություն և 1214 բջջային հեռախոսահամար:1041 մարդ է  համաձայնել  պատասխանել հարցերին: 80%-ը դեմ  է  քվեարկել երկրում օլիմպիական խաղեր անցկացնելուն, 35.3% -ը՝ ցանկացած մարզական միջոցառմանը ` համավարակի  իրավիճակի վատթարացման պատճառով, իսկ ընդհանրապես հարցվածների  44,8% -ը ճիշտ է համարում, որ  այդ մարզահանդեսը կրկին հետաձգվի։

Հունվարի 10-ի դրությամբ այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 288 818 դեպք, որից 3850-ը` մահվան ելքով: 

Placeholder
Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային օլիմպիական խաղերն անցկացնելուն