«Ադրբեջանական լվացքատուն»․ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Վոլոնտեն դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
Իրավունք
10:47 12/01/2021
Աշխարհ

«Ադրբեջանական լվացքատուն»․ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Վոլոնտեն դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին փոխնախագահ, այդ կառույցում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեն Միլանի դատարանի կողմից դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը տապալելոը համար։ Այս մասին գրում է իտալական Il Fatto Quotidiano-ն։

Վոլոնտեին առաջադրված մեղադրանքը կոռուպցիան է: Դատավորները նշել են, որ նա չարաշահլ է իր գործառույթը՝ կես միլիոն եվրո ստանալով ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից։ Դատախազների կողմից վիճարկվող կաշառքը կազմել է մոտ 2.4 միլիոն եվրո, սակայն դատավորները արդարացրել են երեք մասով, ավելի քան 1.8 միլիոն գանձման գումարը:

Հիշեցնենք, որ Լուկա Վոլոնտեն ներառված էր Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մեջ։ Նա մեղադրվում է Ադրբեջանից 2,3մլն եվրո կաշառք ստանալու մեջ։ Այդ գումարով նա նաև կաշառել էր ԵԽԽՎ պատգամավորներին՝ 2013թ․-ի հունվարին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Շտրասերի զեկույցի տապալման համար։

Վոլոնտեի նկատմամբ Միլանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել 2016թ․-ին։
Հիշեցնենք, որ  «The Guardian» պարբերականի կողմից անցկացված լրագրողական  հետաքննությունը սկանդալային բացահայտումներ է արել Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ։ Բացահայտվել էր, որ Ադրբեջանի իշխող վերնախավը  2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար:

Placeholder
«Ադրբեջանական լվացքատուն»․ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Վոլոնտեն դատապարտվեց 4 տարվա ազատազրկման