Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակիչները զրկվել են հողատարածքներից. Թաթոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման նոր մոտեցումների պատճառով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակիչները զրկվել են հողատարածքներից, արոտավայրերից: Ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Խախտվել է մեր քաղաքացիների սեփականության իրավունքը: Նրանք ոչ միայն զրկվել են իրենց սեփական ապրուստը հոգալու հնարավորությունից ու լուրջ խնդիրների առաջ են կանգնած, նաև՝ բիզնես իրականացնելու հնարավորությունից, երբ այդ վայրերում իրականացվել են խոշոր ներդրումներ»,- նշեց նա:
ՄԻՊ ներկայացված տվյալների համաձայն, Տեղ խոշորացված ողջ համայնքը զրկվել է 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքները օգտագործելու հնարավորությունից, Որոտան գյուղի դեպքում բնակիչները զրկվել են մոտավոր 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից: Ագարակ գյուղում բնակիչները զրկվել են մոտավոր 60 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, Եղվարդում՝ 110 վարելահողից, 50 հեկտար արոտավայրից, այլ վայրերում ևս կան նմանատիպ խնդիրներ:
Ա. Թաթոյանի հայտնեց, որ մարդիկ, զրկվելով արոտավայրերից, շատ դեպքերում վաճառել են իրենց խոշոր եղջերավոր անասունները: Նա նշեց, որ դեպքեր կան, երբ մեծ քանակով ձիեր են անցել Քարվառաճի կողմը, մարդիկ դրանք հետ բերելու հնարավորություն չունեն: Պաշտպանը նշեց, որ գարնանը նման խնդիրները կարող են ավելի սրվել:
«Սեփականության հետ կապված երկու հիմնարար խնդիր ունենք. այս պահին ադրբեջանական համարվող տարածքում մնացել են հողատարածքներ, սեփական տներ, որոնց սեփականության վկայականները տրվել են կամ Խորհրդային Հայաստանի կամ անկախ Հայաստանի մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում: Կադաստրի վկայականով այդ հողատարծքները Հայաստանինն են: Օրինակ, Շուռնուխում Ադրբեջանին անցած անցած 11 տներն ունեն սեփականության վկայական:
Ակհայտ է, ունենք երկու հիմնական տարբերություն՝ հողօգտագործման քարտեզ, տեղադրական քարտեզ: Այստեղ ունենք անհամապատասխանություն: Հարց է առաջանում՝ բա նախկինում ո՞նց ենք իրականացրել այդ հատկացումները»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը: