Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում երեկ կատարվել է 2093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Առողջացել է 644 մարդ: Մեկ օրում մահացել է 18 մարդ: Նրանցից 8-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Հունվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163128 դեպք, որոնցից 151246-ն` առողջացած, 2951-ը` մահվան ելքով: Մահվան ևս 715 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 613908 թեստավորում: