Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 357 նոր դեպք
Տարածաշրջան
11:42 14/01/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 357 նոր դեպք

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 357 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Վերջին 24 ժամում երկրում վարակից ապաքինվել է 748 անձ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 15 891 թեստ, այդ թվում ՝ 8 767 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 7 124-ը՝ PCR թեստով:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 244 612 դեպք, այստեղից ապաքինվել է 228 359 մարդ, մահացել է 2 867 պացիենտ:

 

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 357 նոր դեպք