2,5 տարի առաջ մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունն ու սկսեց երկիրը տանել լրիվ այլ ուղղությամբ. Վազգեն Մանուկյան
Քաղաքական
09:14 14/01/2021
Հայաստան

2,5 տարի առաջ մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունն ու սկսեց երկիրը տանել լրիվ այլ ուղղությամբ. Վազգեն Մանուկյան

«Սարսափելի իրավիճակ է, ամոթալի վիճակ է, ամբողջ դառնությունն այն է, որ այդ վիճակից կարելի էր խուսափել»,- դեռ 2020 թ. դեկտեմբերի 28-ին նկարահանված տեսանյութում ասում է Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակի ու ապագայի անելիքների մասին։

Նա նշումէ, որ  այդ ամենը միայն պատերազմով չսկսվեց. 2,5 տարի առաջ օգտվելով ժողովրդի ցանկություններից՝ մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունն ու սկսեց երկիրը տանել լրիվ այլ ուղղությամբ՝  զրկելով մեզ ազգային արժեքներից, կամաց-կամաց քանդելով բանակը, վերջը հասավ պատերազմի, որտեղ խայտառակ պարտություն կրեցինք։

«Այն դեռ չի վերջացել, շարունակվում է  Սյունիքում, մեր սահմանների վրա։ Ցավն այն է, որ մենք կորցնում ենք մեր ինքնավստահությունը, մյուս ժողովուրդների հարգանքը, մեծ ջանքեր թափենք այս վիճակից դուրս գալու համար»,- ասում է Վ. Մանուկյանը։

Նրա խոսքով, 1988 թվականի շարժումն ուղղված էր միայն դեպի ապագա. «Հիմա ինչ որ բան կորցրել ենք, ուզում ենք հեռացնել այս իշխանություններին, նորից բարձրանալ։ Կհաջողվի համախմբել բոլոր ուժերն այդ ուղղությամբ, ինձ թվում է՝ այո։ Բայց դա աշխատանք և խելք է պահանջում»։

Վ. Մանուկյանն ասում է, որ ժամանակավոր կառավարությունն իր վրա վերցնելու է ամենածանր գործը և հարվածների տակ պետք է կարողանա իրականացնել իր քաղաքականությունը։ Նա երեք փունջի  բաժանեց այն գործեր, որ պետք է անել։ Առաջինը կապվում է անվտանգության հետ, երկրորդը՝ տնտեսական ու սոցիալական հարցերի, երրորդը՝ հասարակության առողջացման հետ։

«Ունեմ այդ ներքին զգացումը, որ այս ամեն ինչից կարելի է  դուրս գալ։ Էներգիայի պակաս չեմ զգում, որ նպաստեմ մեր ինքնիշխանության բարձրացմանը, Արցախի հարցի լուծմանը, համաշխարհային ազգ դառնալուն, մրցել ուրիշ ժողովուրդների հետ, լինել հզոր ու լինել բարի նաև մյուս ժողովուրդների նկատմամբ»,- նշում է Վազգեն Մանուկյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Placeholder