Հայ ծանրորդները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
17:28 14/01/2021
Հայաստան

Հայ ծանրորդները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Տոկիոյի օլիմպիական խաղերին նախորդող ժամանակահատվածը հագեցած է մարզական ծրագրերով: Հունվարի 12-ից Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում, իսկ կանանցը՝ Օլիմպավանում: 

ՀԱՕԿ հաղորդմամբ, ծանրորդների նախնական մարզավիճակի մասին մասնագետներն ընդհանուր կարծիք կկազմեն փետրվարի 1–7 –ը անցկացվելիք Հայաստանի առաջնությունում: Կհաջոոդեն դարձյալ հավաքներ և մարզումներ, որոնցում մասնագետները պետք է ընտրեն այն ծանրորդներին, ովքեր Հայաստանը կներկայացնեն Մոսկվայում ապրիլի 1-ին  մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Մրցաշարը  օլիմպիական՝ վարկանիշային է և ըստ մրցակարգի պետք է իրենց ունակությունները դրսևորեն այն մարզիկները, որոնք խաղեր մեկնելու համար պետք մասնակցեն միջազգային վարկանիշային առնվազն  վեց մրցաշարի:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ ըստ էության, Հայաստանը մոսկովյան ստուգատեսում կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին:

Placeholder