14.01.2021. Կորոնավիրուսի 448 նոր դեպք է գրանցվել, ևս 18 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:14 14/01/2021
Հայաստան

14.01.2021. Կորոնավիրուսի 448 նոր դեպք է գրանցվել, ևս 18 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 448 նոր դեպք: Առողջացել է 603 մարդ: Մեկ օրում մահացել է 18 մարդ:  Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ն` առողջացած, 2963-ը` մահվան ելքով:  Մահվան ևս  721 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520թեստավորում:
 

Placeholder
14.01.2021. Կորոնավիրուսի 448 նոր դեպք է գրանցվել, ևս 18 մարդ մահացել է