Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի «Ծովային հզորություն 99» զորավարժության ընթացքում փորձարկվել են թևավոր հրթիռներ
Իրանի բանակի ծովուժի «Ծովային հզորություն 99» զորավարժության ընթացքում ծովային թևավոր հրթիռները ճշգտրտությամբ խոցել են նախատեսված թիրախները: Այս մասին գրում է Pars Today-ը։
Զորավարժության այս փուլում, տարբեր հեռահարությամբ ծովային թևավոր հրթիռները, ցամաքից ու բանակի ծովուժի նավերից, հաջողությամբ խոցել են Հնդկական օվկիանուսի հյուսիսային շրջանում ու զորավարժության ընդհանուր տարածքում նկատի առնված թիրախները:
Այս զորավարժության խոսնակ ծովակալ Համզե Ալի Քավյանին նշել է, որ այսօր Իրանը մեծ կարողություններ ունի ծովային թևավոր հրթիռների ոլորտում և ունի այս հրթիռների տարբեր տեսակները:
Քավյանին շեշտել է.«Թշնամիները պետք է իմանան, որ Իրանի ծովային սահմաների դեմ ցանկացած ոտնձգության դեպքում ծովից ու ափերից արձակվող հերթիռների թիրախում են հայտնվելու»:
Իրանի բանակի ծովուժի «Ծովային հզորություն 99» զորավարժությունները մեկարկել է չորեքշաբթի օրը` Մակրանի ափամերձ շրջաններում և Հնդկական օվկիանուսի հյուսիսային շրջաններում: