15.01.2021. Կորոնավիրուսի 396 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:09 15/01/2021
Հայաստան

15.01.2021. Կորոնավիրուսի 396 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2546 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք: Առողջացել է 471 մարդ: Մեկ օրում մահացել է 16 մարդ: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հունվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով: Մահվան ևս  726 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 619066 թեստավորում:

Placeholder