ՌԴ փոխարտգործնախարարը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների հետ քննարկել է ԼՂ կարգավորման հետագա ջանքերը
Քաղաքական
09:01 15/01/2021
Տարածաշրջան

ՌԴ փոխարտգործնախարարը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների հետ քննարկել է ԼՂ կարգավորման հետագա ջանքերը

Հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանին և Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան  Պիեր Լևիին:

Հանդիպման ընթացքում դեսպաններին ԱԳ փոխնախարարը տեղեկացրել է հունվարի 11-ին ՌԴ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՀՀ վարչապետ Փաշինյանի բանակցությունների արդյունքների մասին:

ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ, մտքերի մանրամասն փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետագա համատեղ ջանքերի վերաբերյալ:

Placeholder
ՌԴ փոխարտգործնախարարը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների հետ քննարկել է ԼՂ կարգավորման հետագա ջանքերը