Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիայում առնվազն 10 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով DPA գործակալությանը:
Լենտա.ռու-ն գրում է, որ մահվան փաստերով Պոլ Էրլիչի անվան պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղերի զարգացման դաշնային ինստիտուտի (PEI) փորձագետները սկսել են ստուգումներ անցկացնել: Նրանք նշում են, որ ծանր հիվանդություն ունեցած մարդիկ մահացել են պատվաստվելուց հետո չորս օրվա ընթացքում: Ըստ նրանց, պատվաստվածների մահվան և բուն պատվաստումների միջև կապ դժվար թե լինի:
Հունվարի 14-ի տվյալների համաձայն, Գերմանիայում կորոնավիրուսի պատվաստանյութ են ստացել մոտավորապես 842,4 հազար բնակիչ (բնակչության 1 տոկոսից ավելին):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավելի քան 20 մարդ մահացել էր Pfizer կազմակերպության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից: Դեղամիջոցների գորրծակալությունից նշել էին, որ պատվաստանյութը իսկապես կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, որոնք հանգեցրել են «տարեց մարդկանց հիվանդությունների ավելի լուրջ ընթացքի»: