Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնին անդրադարձել են  Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին
Քաղաքական
20:28 15/01/2021
Հայաստան

Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին

Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց  է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են  Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Երկուստեք կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը, որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների անվերապահ իրականացումը:

Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր  են փոխանակել հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնման և քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերի շուրջ: 

Placeholder
Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին