Լեդի Գագան և Ջեննիֆեր Լոպեսը ելույթ կունենան Բայդենի երդմնակալության արարողությանը
Քաղաքական
10:31 15/01/2021
Աշխարհ

Լեդի Գագան և Ջեննիֆեր Լոպեսը ելույթ կունենան Բայդենի երդմնակալության արարողությանը

Լեդի Գագան և Ջեննիֆեր Լոպեսը հաջորդ շաբաթ՝ հունվարի 20-ին, Վաշինգտոնում բեմ կբարձրանան ԱՄՆ նորընտիր 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Լեդի Գագան կկատարի ազգային օրհներգը, իսկ Լոպեսը հանդես կգա երաժշտական կատարմամբ:

«Նրանք ներկայացնում են մեր մեծ ազգի բազմազանության հստակ պատկերը», - հայտարարել է Բայդենի երդմնակալությունը նախապատրաստող թիմը:

Placeholder
Լեդի Գագան և Ջեննիֆեր Լոպեսը ելույթ կունենան Բայդենի երդմնակալության արարողությանը