Թուրքերը խորոված են անում Ուրֆայի հայկական եկեղեցում
Տարածաշրջան
11:46 15/01/2021
Տարածաշրջան

Թուրքերը խորոված են անում Ուրֆայի հայկական եկեղեցում

Ուրֆայի Հալիլիյե գավառի Գերմուշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում թուրքերը խորոված ու խնջույք են կազմակերպել։ Այս մասին գրել է թուրքական T24-ը։

Գերմուշի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Վերջին անգամ վերականգնողական աշխատանքներ են կատարվել 1881 թվականին: Եկեղեցին ավիրվել է ապօրինի պեղումների արդյունքում։

Եկեղեցու բակում միջոցառում է կազմակերպել ռեստորանի սեփականատերը։

Նշվում է, որ համացանցում տարածված նկարները կարճ ժամանակում ուշադրության կենտրոնում են հայտնվել։

Տեղաբնակները ասել են, որ եկեղեցին ավերվել է էքսկավատորների և ծանր տեխնիկայի միջոցով ապօրինի պեղումների արդյունքում և խնդրել են վերականգնել պատմական շենքը:

Հարևանությամբ բնակվող Ուբեյտ Ինջին ասել է, որ  գանձ որոնողները սովորաբար պեղումների են գալիս գիշերը, որոնք ավերակների են վերածել այս վայրը, իրենք են պաշտպանում այս մշակութային ժառանգությունը:

«Հիմա այստեղ են գալիս նրանք, ովքեր ցանկանում են ալկոհոլ գնել, նրանք, ովքեր ցանկանում են խորոված ուտել: Մենք ուզում ենք, որ եկեղեցին վերակառուցվի», - ասել է բնակիչը։

 

Placeholder
Թուրքերը խորոված են անում Ուրֆայի հայկական եկեղեցում